Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արժանթինցի իրաւաբաններն ու լրագրողները
Իր օրհնութիւնը բերելով ներկաներուն ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակութեամբ անդրադարձաւ երկու ժողովուրդների բարեկամական յարաբերութիւններուն և երկրների միջև առկայ գործակցութեանը։ Վեհափառ Հայրապետը մասնաւորապէս խօսեցաւ Արժանթինը հայ համայնքի ազգային-հոգևոր աշխոյժ կեանքի և կազմակերպուածութեան մասին՝ այս առնչութեամբ իր գնահատանքը յայտնելով երկրի իշխանութիւններուն հայ համայնքի նկատմամբ հոգածու վերաբերմունքի համար։
Նորին Սրբութիւնն իր խօսքին մէջ անդրադարձ կատարեց Քոյր Եկեղեցիների և միջ եկեղեցական կազմակերպութիւնների հետ Հայոց Եկեղեցու յարաբերութիւններին, նաև Ադրբեջանի կողմից սանձազերծուած պատերազմի աղետալի հետևանքներին և Հայաստանի առջև ծառացած ծանր մարտահրաւէրներին: Հայոց Հովուապետը կարևոր նկատեց բարեկամ երկրների և միջազգային հանրութեան կողմից գործադրուող ջանքերն ի նպաստ տարածաշրջանում խաղաղութեան ու կայունութեան հաստատման, Պաքուի մէջ անազատութեան մէջ պահուող գերիների ազատ արձակման։
Աղբիւրը՝ Արեւելք
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ