Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. Ծաղկազարդի շարական «զՔրիստոս թագաւորն»։

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (94)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնում ենք Ծաղկազարդի շարականներից մէկը, որ կոչւում է «զՔրիստոս թագաւորն»։
 Այս շարականը ներկայացնում է Յիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղէմ։
 Քրիստոս թագաւորին, որ նստում էր փառքի աթոռին, - ասւում է, - երկրի վրայ տեսանք նոր աւանակի վրայ նստած։ Եբրայեցիների տարբեր դասերի մարդիկ ընդառաջ ելան նրան՝ ծերերը՝ ոստերով, եւ երեխաները՝ արմաւենու ճիւղերով։ Նրանք միաձայն մի նոր երգ էին երգում՝ օրհնելով անմահ թագաւորին։
 Շարականը ներկայացուած է Աննա Մայիլեանի կատարմամբ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

13/04/2025, 07:45