Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Մեղայ քեզ, Տէր» ապաշխարութեան շարականը։

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (96)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնում ենք Ե դարի մեր շարականագիր Մեսրոպ Մաշտոցի «Մեղայ քեզ, Տէր» ապաշխարութեան շարականը։

Ապաշխարութեան շարականները երգւում են Մեծ Պահքի շրջանում: Նրանցով խոստովանել են իրենց մեղսաւորութիւնը եւ թողութիւն խնդրել Աստծուց: Այս շարականում եւս մարդը խոստովանում է Աստծուն, որ մեղքեր է գործել Նրա դէմ, անօրէն թշնամու՝ սատանայի ճիրաններն ընկնելով, ինքը եւս անօրէն գործեր է կատարել եւ այժմ գետնատարած ընկել ու թողութիւն է խնդրում իր մեղքերի համար:

Մաշտոցն իր այս շարականում խտացնում է իր մեղաւորութիւնը՝ ասելով, որ աւելի մեծ մեղք է գործել, քան բոլոր մարդիկ միասին, եւ դարձեալ դիմում է գթառատ Տիրոջը՝ խնդրելով թողութիւն:

Շարականը ներկայացուած է «Հովեր» երգչախմբի կատարմամբ, մենակատարներ՝ Լուսինէ Ղազարեան, Անահիտ Պապայեան։ Խմբավար՝ Սոնայ Յովհաննիսեան։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

27/04/2025, 07:53