Հայաստանի Վարչապետին ցաւակցագիրը Ֆրանչիսկոս Պապի մահուան առիթով
Վարչապետ Նիկոլ Փաշինեանը ցաւակցական հեռագիր է յղել Սուրբ Աթոռի Կարդինալների Ժողովի դեկան Կարդինալ Ճովաննի Պաթիսթա Ռէին՝ Նորին Սրբութիւն Հռոմի Պապ Ֆրանչիսկոսի մահուան կապակցութեամբ: Ցաւակցական հեռագրում նշուած է.
«Ձերդ Վսեմութիւն,
Սրտի խորը կսկիծով ստացայ Նորին Սրբութիւն Հռոմի Պապ Ֆրանչիսկոսի վախճանի գոյժը: Իմ և Հայաստանի ժողովրդի անունից ընդունէք, խնդրեմ, մեր խորին ցաւակցութիւնները:
Անգնահատելի է Նորին Սրբութեան ակնառու առաջնորդութիւնն ու ջանքերը՝ ի նպաստ խաղաղութեան հաստատման, համամարդկային արժէքների տարածման, ժողովուրդների միջև համերաշխութեան հաստատման, մարդու իրաւունքների և ազատութիւնների պաշտպանութեան:
Ֆրանչիսկոս պապը բոլորիս հուշերում կմնայ որպէս գթասրտութեան և մարդասիրական գաղափարների առաջամարտիկ, ում մշտական ուշադրութիւն ներքոյ էր նաև Հարաւային Կովկասում խաղաղութեան և կայունութեան հարցը:
Խորապէս կիսում ենք ողջ աշխարհի հաւատացեալների վիշտը այս մեծ կորստի կապակցութեամբ»:
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ