Գերմանիոյ Պրեմեն քաղաքի սրտին մէջ «հոգու հաց» Ֆրանչիսկոս Պապին
Վատիկան Նիուզ - Հայկական Բաժանմունք
«Յարգելի խմբագրութիւն, խոր ցաւ ապրեցի լսելով Պապ Ֆրանչիսկոսի մահուան լուրը» այս տողերով կը սկսի Տիկ Մարիեթթա Արմենայի գրութիւնը ուղարկուած Վատիկանի Ձայնասփիւռի հայկական բաժանմունքին։
Տիկ Մարիեթթան մեր հիւրը եղած էր 2017 թուականին երբ Ան առիթը ունեցած էր հանդիպելու Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետին։
«Ակամայից վերյիշեցի, 2017֊ի Յունիսի 21֊ի ինձ համար անմոռանալի հանդիպումը նրա հետ։ Իրեն նուիրած կտաւիս հանդիսաւոր փոխանցումը։ Նրա և իմ ձեռքերի ամուր սեղմումը շօշափելիօրէն զգում եմ մինչև օրս։ Նրա հայրական , մտահոգ, սրտացաւ, հայեացքը, նրա ձայնը... Այդ ինձ համար նշանակալից տարուն նախորդած 2016֊ին, նրա Հայաստան կատարած ուխտագնացութիւնը և յատկապէս 2015֊ին, Օսմանեան Թուրքիայի կողմից կատարուած հայոց ցեղասպանութեան 1,5 միլ. նահատակների յիշատակի 100֊րդ տարուան նուիրուած պատարագը Վատիկանում, ոգեշնչեցին ինձ Պապին նուիրուած առաջին կտաւի ստեծմանը, որի մասին այդ օրը արձագանքեց "Ռատիօ Վատիկանի" հայկական բաժանմունքը» կը գրէ միշտ Տիրկ Մարիեթթան նամակին մէջ։
Ի տես հուսկ հայոց Եղեռնի 110֊րդ տարելիցին և Ֆրանչիսկոս Պապի մահուան, Ան իր մէջ պահանջը զգաց 10 տարի ետք, Քահանայապետին նուիրել 2֊րդ կտաւ մը, (տես նկարները) ու հանդէս գալ նռան բացման արարողութեամբ, Գերմանիոյ Պրեմեն քաղաքի կեդրոնական մէկ հրապարակին վրայ եւ որպէս «հոգու հաց» զայն բաժնեկցիլ ներկայ գտնուողներուն և անցորդներուն հետ։
«Այդ իրադարձութիւնը հետաքրքրութեամբ և ցաւով ընդունուեց ներկայ գտնուողների կողմից» գրած է Տիկին Մարիեթթան իր խորին ցաւակցութիւնները արտայայտելով Ֆրանչիսկոս Պապի մահուան առիթով։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ